23 09 2021

Տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման գործընթացը խստացվում է



Հայաստանում տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման գործընթացը խստացվում է: Մանրամասնելով այս,  ՀՀ ՏԿԵ նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ նախ գազաբալոններ տեղադրող կազմակերպությունները բերվելու են լիցենզավորման դաշտ և խստացվելու են լիցենզավորման պահանջները:

 Մասնավորապես, ոլորտում գործող կազմակերպությունների համար սահմանվելու են արտադրական բազաների կահավորման, արտադրական բազաներում իրականացվող աշխատանքների, բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմին վերաբերող միասնական պահանջներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ