13  02  2020

Ո՞ր դեպքում հանրաքվեն չեղյալ կհայտարարվի․ «Հրապարակ»

Ո՞ր դեպքում հանրաքվեն չեղյալ կհայտարարվի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հանրաքվեն ինքնին շատ լուրջ ինստիտուտ է. խորհրդարանական ընտրությունների սկզբունքը չի գործում այս դեպքում, խորհրդարանականի դեպքում լոկ դրական ձայներով են արդյունքները հաշվում. հանրաքվեի դեպքում գործում է պրակտիկան, որը կիրառվում է ողջ աշխարհում։ Դա ընդունված նորմ է․ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցող 50% +1 կողմ է քվեարկել, ասել է թե` եթե անգամ դու ավելի շատ «կողմ» ձայն հավաքես, քան մեկ տարի առաջ (800 հազարից ավելի), միեւնույն է, բավարար չէ, եթե չկա բավարար մասնակցություն։

Բավարար թվով մարդիկ պետք է գնան, թեկուզ «չէ» ասեն, որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, իսկ դա շատ դժվար է ապահովել` հազար ու մի պատճառով։ Հիմա իշխանությունների համար կենաց-մահու խնդիրը ոչ այնքան «ոչ»-ի շտաբի ստեղծումն է, որքան մասնակցության թվի ապահովումը։ Որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող, այլապես հանրաքվեն չեղյալ կհամարվի։ Միակ երկիրը, որ 50% կողմով եւ մասնակցությամբ կարող է հանրաքվե ապահովել, Ադրբեջանն է»,- ասաց սահմանադրագետ մեր զրուցակիցը:

Իշխանությունները գնում են խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրություններն էլ ապրիլի 5-ին անելու ճանապարհով, որ մասնակցությունն ապահովվի։ «Խելոք քայլ են մտածել, բայց դա չի նշանակում, որ եթե դու գնացել ես ընտրատեղամաս,  պարտավոր ես վերցնել նաեւ հանրաքվեի ընտրաթերթիկը»: Կստիպեն։ «Եթե 10 տոկոսն էլ ասի` չեմ վերցնում, հանրաքվեն ինձ հետաքրքիր չէ, բավարար է»: ՍԴ դատավորներն իրավունք ունեն դիմել Եվրոպական դատարան. այդ դեպքում ի՞նչ է լինելու։ «Այո, անպայման կդիմեն եւ կհաղթեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ