25  01  2020

Իր մեջ մարդ կա․ զինված հարձակում կատարածի տարօրինակ բացատրությունը․ «Ժողովուրդ»

Իր մեջ մարդ կա․ զինված հարձակում կատարածի տարօրինակ բացատրությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման դեպքը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին հյուրանոց ներխուժած և ձերբակալված Արթուր Թորոսյանի մասին իրավապահների բանավոր խոսակցություննե­րից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նա իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով: Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է զենքով ներս մտել, ինչու է կրակել, նա բանավոր բացատրել է, թե ինքը մենակ չի եղել, իր մեջ մարդ կա, որը ասել է՝ գնա' այդ քայլին: Ավելին՝ նա խնդրել է իրեն ժամանակ տալ, որ իր միջի մարդու հետ խոսի, որպեսզի կարողանա պատաս­խանել բոլոր անհրաժեշտ հարցերին:Այնուհետև նա ասել է, թե իր մեջի մարդը ցանկացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, քանի որ նրան բան ունի ասելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ իրավապահները նշանակել են դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզեն՝ ինչքանով է հոգեպես հավասարակշիռ վիճակում եղել Արթուր Թորոսյանը հարձակում գործելիս:Նկատենք նաև, որ նախաքննական մարմինը պարզել է, որ Արթուր Թորոսյանը որսորդական զենքը գնել է օրեր առաջ հենց հյուրանոց մտ­նելու նպատակով»։

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ