11  10  2019

Երկ­րորդ «կար­միր քար­տը» Նի­կո­լին․ «Իրատես»

Երկ­րորդ «կար­միր քար­տը» Նի­կո­լին․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը երկ­րորդն էր Ար­թուր Վա­նե­ցյա­նից հե­տո, որ ա­սաց Նի­կո­լին` կա՛նգ առ, հա­վել­մամբ` թույլ չենք տա­լու: Բա­լա­սա­նյա­նի մտ­քե­րը խո­րա­պես կո­դա­յին էին: ՈՒ նրանց հմայքն այն էր, որ նրանք հո­ղից, հո­ղի հետ հա­մե­րաշ­խու­թյու­նից էին ծն­ված, ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի հե­ղա­փո­խու­թյան կո­դե­րի, ո­րոնք մշա­կել են աշ­խարհն ար­մա­գե­դո­նի տա­նող հե­ռա­վոր, գի­շա­տիչ մետ­րե­րը, ո­րի ճի­չե­րից մեկն էլ Թուր­քիա­յի` հեր­թա­կան ան­գամ Սի­րիա ներ­խու­ժումն է, սպաս­վող տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­րյու­նա­լի վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րով։ Սա­կայն այ­սօր մեր թե­ման բա­ցա­ռա­պես «Վի­տոն» է:

ՈՒ քա­նի որ վեր­ջի­նիս մտ­քե­րը հո­ղի ու սր­տի կս­կի­ծի կո­դայ­նու­թյան մեջ էին` աշ­խա­տե­լու են, ան­շուշտ ոչ այս­պա­հա­յին տե­սա­նե­լիու­թյամբ, թեև Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­յա­նը այն­պի­սի հզոր Օ­վեր­տո­նի պա­տու­հան բա­ցեց, ո­րից դուրս է թռ­չե­լու շատ բան:

Չի բա­ցառ­վում, որ այն­տե­ղից «ինք­նաթ­ռիչ­քի» գնա նաև ին­քը` Վի­տա­լին, որ­պես ա­ռա­ջի­նը ճամ­փա բա­ցող նա­խա­կա­րա­պետ, ին­չին ին­քը գնա­ցել է խիստ գի­տակց­ված: Ա­սել է` ար­դեն իսկ հա­յաս­տա­նյան, կրկ­նենք, հա­յաս­տա­նյան ԱԱԾ-ն, «ար­դա­րա­դա­տու­թյու­նը»…

Ձգենք պաու­զան. այն ար­դա­րա­դա­տու­թյու­նը, որն ա­զատ է ար­ձա­կել «Ծռե­րին»` ՊՊԾ շեն­քը գրա­վե­լու, ե­րեք ոս­տի­կան սպա­նե­լու ան­տա­նե­լի բե­ռը ու­սե­րին կրող­նե­րին, ու հի­մա փոր­ձում է «պա­տաս­խա­նատ­վու­թյան» կան­չել այլ երկ­րի, կրկ­նում ենք, այլ երկ­րի` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հե­րո­սին:

Նկա­տում եք` ոչ միայն Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի մտ­քերն էին խիստ կո­դա­յին, այլև դրանց հետևող գոր­ծո­ղու­թյուն­ներն են լի­նե­լու էլ ա­վե­լի կո­դա­յին, ո­րով­հետև սա այն է­ներ­գե­տիկ գայ­թա­քարն է, ո­րի վրա սայ­թա­քե­լու է Նի­կո­լի «թավ­շյա», թե­կուզ և դր­սից հզո­րա­գույնս մո­դե­րաց­վող իշ­խա­նու­թյու­նը:

Որ­տե­ղի՞ց է գա­լիս մեր հա­մոզ­մուն­քը: Բանն այն է, որ ի տար­բե­րու­թյուն Ար­թուր Վա­նե­ցյա­նի կի­սամտ­քե­րի, ո­րոնք դեռ ի­րենց շա­րու­նա­կու­թյու­նը չեն գտել, ու ե­թե չգտ­նեն, ա­պա Ար­թուր Վա­նե­ցյա­նը կմ­նա կես­ճամ­փին, նույ­նը չես ա­սի Բա­լա­սա­նյա­նի մա­սին այն ա­ռու­մով, որ վեր­ջինս ոչ թե Վա­նե­ցյա­նի նման հո­րի­զո­նա­կան հար­թու­թյան մեջ պա­տաս­խա­նեց Նի­կո­լին, այլ խիստ ուղ­ղա­հա­յաց:

«Վի­տոն» մի նիշ գծեց, ո­րը Փա­շի­նյա­նի ֆեյ­քա­յին ֆաբ­րի­կա­ներն ու ար­տադ­րա­մա­սե­րը եր­բեք չեն կա­րող հաղ­թա­հա­րել, էլ ա­ռա­վել իր պաշ­տո­նյա­նե­րը, ինչ­պի­սին, ա­սենք, բա­նա­կում չծա­ռա­յած («զբոռ­նի պունկ­տում» Պու­տի­նի կեն­սագ­րու­թյու­նը իր «պան­ծա­լի» վար­քա­կա­նո­նի հետ հա­մադ­րած, հոր ինք­նաս­պա­նու­թյու­նը «ող­ջու­նած» ոմ­նի) ԱԱԽՔ Ար­մեն Գ.-ի մա­կար­դա­կում:

Ա­սել է` ա­ռա­ջին ան­գամ, ի դեմս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի, ուղ­ղա­հա­յա­ցի հայտ ներ­կա­յաց­վեց, ին­չի «տա­կից» Նի­կո­լը չի կա­րո­ղա­նա­լու դուրս գալ: Ա­վե­լին` խո­րա­նա­լու է այդ «գետ­նին» վրա նրա «մա­հը», քան­զի Բա­լա­սա­նյա­նի «կոնտր-ու­դար­ներն» ան­չափ լավ են հաշ­վարկ­ված այն ա­ռու­մով, որ Նի­կո­լը ոչ մի ար­գու­մենտ չու­նի ընդ­դեմ Բա­լա­սա­նյա­նի հն­չեց­րած մտ­քե­րի.

Այն է, Դուք, պա­րոն Նի­կոլ, ոչ մի տես­լա­կան չեք ներ­կա­յաց­րել Ար­ցա­խի հար­ցով, Դուք ոչ մի փաս­տա­թուղթ չեք փո­խան­ցել ար­ցա­խյան կող­մին, Դուք, պա­րոն Նի­կոլ, փաս­տաթղ­թեր եք վերց­րել Ա­լիևից` վե­րե­լա­կում գտն­վե­լիս, դրա հա­մար էին Ձեզ «մտց­րել վե­րե­լակ», Դուք, պա­րոն Նի­կոլ, խիստ մտած­ված եք Ար­ցա­խը մարզ հա­մա­րում, պա­րոն Նի­կոլ, Դուք փոր­ձում եք Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Ձեր թեկ­նա­ծուին անց­կաց­նել, որ­պես­զի կյան­քի կո­չեք ձեր տես­լա­կա­նը, որն է` Ար­ցա­խը մարզ է, իսկ Ձեր թեկ­նա­ծուն Ար­ցա­խի մարզ­պետ, ու… Իսկ հի­մա` շա՜տ ու­շա­դիր: -Դուք, պա­րոն Նի­կոլ, մշ­տա­կան կա­պի մեջ եք ե­ղել «Սաս­նա ծռե­րի» հետ, ո­րոնց հան­դի­պե­ցիք նաև օ­րերս` լե­գի­տի­մաց­նե­լով այդ կա­պը` ի ցու­ցանք և ի սպառ­նա­լիք բո­լո­րի. հե­ղա­փո­խու­թյան պլան «բ»-ն մշա­կե­լու, կյան­քի կո­չե­լու` ընդ­դեմ բա­լա­սա­նյան­նե­րի «ուղ­ղա­հա­յա­ցի»։ Իսկ պլան «ա»-ն` «Ծռե­րի» հետ մշա­կած», ՊՊԾ շեն­քի գրավ­ման ժա­մա­նակ ժո­ղովր­դին բախ­ման տա­նելն էր քո՛, Նի­կոլ Փա­շի­նյան, քո՛ կող­մից, ին­չը քեզ թույլ չտր­վեց, որ­պես­զի երկ­րորդ Մար­տի 1 չար­վի...Ա­սում են` չկա բան, որ չգա լույ­սի մեջ: Շա­րու­նա­կա­բար էլ` ճա­նա­չեք ճշ­մար­տու­թյու­նը, և այն կա­զա­տի ձեզ: «Վի­տոն» ա­սաց ճշ­մար­տու­թյու­նը: Նշա­նա­կում է` շու­տով ա­զատ­վե­լու ենք»։

Կարմեն Դավթյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ