11  10  2019

Մանդատը՝ որպես «վոյաժների» ուղեգիր. «Հրապարակ»

Մանդատը՝ որպես «վոյաժների» ուղեգիր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, որ Դուք ամենաշրջագայող` գործուղումների մեկնող պատգամավորն եք «Իմ քայլը» ֆրակցիայում, ինչից Ձեր ֆրակցիայի անդամները շատ նեղված են. ինչո՞ւ է այդպես ստացվել՝ հարցրինք պատգամավոր, Ֆեյսբուքում մամուլի դեմ բացասական գրառումներ անող Անուշ Բեղլոյանին, ով ժամանակին «Արմենտելի» մամուլի խոսնակն էր:

«Իմ բոլոր գործուղումները, բացառությամբ մեկի, եղել են պաշտոնական պատվիրակությունների կազմում, այդ պատճառով ԱԺ պաշտոնական կայքում իմ գործուղումներն են ավելի շատ երեւում»:

Նաեւ ասում են․ քանի որ Դուք համարվում եք Արարատ Միրզոյանի մտերիմը, իսկ նրան չհաջողվեց Ձեզ դարձնել եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, փորձում է գործուղումներով կոմպենսացնել այդ «բացը»։

«Տեսակետը թողնում եմ այդ ասողների խղճին. կոմպենսացիայի որեւէ կարիք չկա, ես կայացած մարդ եմ` ե՛ւ պաշտոններ եմ ունեցել, ե՛ւ երկար ճանապարհ եմ անցել, կայանալու անհրաժեշտություն չունեմ»:

Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» ոչ միայն գործուղումների, այլեւ մի շարք այլ հարցերի առնչությամբ բավականին լուրջ հակամարտություն կա։ «Տեղի է ունենում նորմալ քաղաքական պրոցես. առողջ քննարկումների արդյունքում իրականացվում է արդյունավետ աշխատանք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ