03  10  2019

Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում. «Հրապարակ»

Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, և որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլև Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։«Դժգոհ ենք նախագծից. նախ` շատ սեղմ ժամկետ են տվել ծանոթանալու` մոտ մեկ շաբաթ։ Իմ առաջին հարցը լինելու է հետևյալը․ մենք ո՞ւմ հետ ենք խոսում, ո՞վ է մեր զրուցակիցը, ո՞վ է նախագծի պատասխանատուն»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորներից մեկը: Թե կոնկրետ ով է գրել օրենքը, ոչ ոք չգիտի:«Հաջորդ անթույլատրելի դրույթը. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32-ից դառնում է 12 անդամ, որոնցից 6-ին նշանակում է նախարարը։ Առաջ այլ կերպ էր. նշանակում էր կառավարությունը` տարբեր տեղերից` պատգամավոր, պրոֆեսոր, գիտաշխատող։ Այսինքն՝ համալսարանի մասնակցությունը խիստ կրճատվում է։

Առաջ 25 տոկոսն ուսանողներն էին, 25-ը` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, 25-ը նախարարությունն էր նշանակում։ Հիմա 50/50 համամասնությամբ է լինելու․ 50-ը՝ նախարարը, մյուս 50-ից 2 հոգի՝ ուսանող, 2 հոգի՝ պրոֆեսորադասախոսական կազմից, մյուս 2-ն էլ՝ գործատուներից: Նախագիծը հստակ չէ, խնդիր է, թե ովքեր են քվեարկելու և ինչպես:Իսկ որ ամենակարևորն է` նախագծով դեկանները դառնում են նշանակովի` ռեկտորի կողմից․ մինչ այս ընտրովի էր։Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում, դեկանը, որ մինչ այդ հաշվետու էր ֆակուլտետին, հիմա պետք է ռեկտորին «հաշիվ տա»։ Դրան գումարեք քաղաքական նպատակահարմարության հարցը․ կարող են ում ուզեն, հանեն, իրենց մարդկանց նշանակեն։ Մյուս «պայթող» թեման էլ կարող է լինել 65 տարեկանի շեմի հաստատումը․ լրացավ՝ հանում են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ