11  09  2019

Տխրահռչակ ռեյտինգայինից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»

Տխրահռչակ ռեյտինգայինից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 18-ին լսումներ կանցկացվեն ԸՕ և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մասին, որին կհրավիրվեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր, ՀԿ-ներ, փորձագետներ։ Գործընթացը համակարգող իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ այս նստաշրջանում կներկայացվի ԸՕ փոփոխությունների նախագիծ։

Կհրաժարվե՞ք տխրահռչակ ռեյտինգայինից։ «Աշնանային նստաշրջանում մենք չենք անդրադառնալու ռեյտինգային ընտրակարգին, որովհետև հարցն առնչվում է մի բանի, որը տեղի է ունենալու 2023 թվականին։ Անդրադառնալու ենք քարոզարշավի, կուսակցությունների ֆինանսավորման հարցերին»։ Հայեցակարգ չի՞ ընդունվելու, ինչպե՞ս եք ռեյտինգայինի հարցը թողնելու 2023-ին։ «Մենք հայեցակարգ ունենք, անցած աշնանն ենք հրապարակել։ Այնտեղ ամփոփված են մեր հիմնական մոտեցումները»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ