02  08  2019

Թեղուտի պոչամբարն անտեր է․ «Ժողովուրդ»

Թեղուտի պոչամբարն անտեր է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ ամիս է` Թեղուտի հանքավայրը կրկին շահագործվում է: Սակայն պարզվում է` Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում մինչ օրս արված չէ, եւ պարզ չէ` շահագործման հետեւանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ: Եվ ավելին, պարզվում է` գերատեսչություններն իրենց տեղում չեն եւ իրար վրա են գցում տեխնիկական անվտանգությունը գնահատելու պարտականությունը:

Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե իրենք չեն այդ հարցերով զբաղվում, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ,Ժողովուրդե օրաթերթին փոխանցեց, որ իր ղեկավարած նախարարությունը Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության վերաբերյալ եզրակացություն տվել է, սակայն ռիսկերի մասին պետք է եզրակացություն տա արդեն Ջրային կոմիտեն: Բայց Ջրային պետական կոմիտեից էլ պնդեցին, որ պոչամբարների պատվարներն իրենց հետ կապ չունեն: Մի խոսքով, պոչամբարն անտեր է»։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ