02  08  2019

Ընդդիմադիր դաշտում նոր զարգացումներ են սպասվում․ «Փաստ»

Ընդդիմադիր դաշտում նոր զարգացումներ են սպասվում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգա­ցումներ են սպասվում՝ հատկապես ընդդի­մադիր սեգմենտում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ներկուլիսային բուռն քննարկումները շարունակվում են, ու, ըստ ամենայնի, մինչև հոկտեմբեր հնա­րավոր է 7 կուսակցությունների հայտարա­րության ձևաչափի օրինակով տեղի ունենա մի նոր կոնսոլիդացիա, բայց այս անգամ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը։

Թերթի աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կուսակցությունները պատրաստ­վում են հանրային օրակարգ ներկայացնել մի, այսպես կոչված, «աշխատանքային փաստաթուղթ», որտեղ համառոտ կերպով ներկայացված կլինեն իրենց քայլերի հաջորդականությունն ու քաղաքական նպա­տակները։ Կա տեղեկություն, որ այս կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչ­ներ, ինչպես նաև ՀԿ սեկտորի և փորձագի­տական դաշտի առանցքային ներկայացու­ցիչներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ