29  11  2019

Ո՞ր Փաշինյանը, էն որ ասում էր «կոռուպցիա չկա», բայց նվերի դիմաց 18 հարկանի շե՞նք էին սարքում

Ո՞ր Փաշինյանը, էն որ ասում էր «կոռուպցիա չկա», բայց նվերի դիմաց 18 հարկանի շե՞նք էին սարքում

Մինչ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին Հիսուսի բարդույթով ռեցեպտ է տալիս, պարզվում է, որ «նոր Հայաստանում» կոռուպցիան փթթում է։

Ամեն օր, բառիս բուն իմաստով ամեն օր լսելի, նկատելի է, թե ինչպես են բացահայտվում կոռուպցիոն հանցագործություններ, որոնք կատարվել են 2018 թվականի մայիսից ի վեր։

Մեկ կարդում ենք, որ նախարարի տիկնոջ հիվանդանոցի ֆինանսավորումն անհասկանալիորեն շատանում է, մեկ կարդում ենք, որ զինկոմի տեղակալը կաշառք է վերցրել, նույն բանն արել են ՍԱՊԾ աշխատակիցները, մեկ վարչապետի տիկինն է առաջարկում գողացած փողերը հանգիստ տեղավորել իր հիմնադրամում, մեկ ձերբակալվում են ՊՎԾ աշխատակիցներ, պետին էլ մեղադրանք է առաջադրվում, քաղաքապետարանի պաշտոնյայի էլ է մեղադրանք առաջադրվում կոռուպցիայի համար, մարզպետն է սկսում թվարկել, թե ընդամենը ում է պաշտոնի նշանակել ազգուտակից, մեկ վնգստացող դատավոր է ձերբակալվում կաշառքի համար, փոխոստիկանապետի է առաջադրվում մեղադրանք։ Գործերի գործը կարելի է համարել այն, երբ քաղաքապետարանին Կամազներ են նվիրել, որից հետո ստացել կառուցվող շենքը մի քանի հարկով ավելացնելու շինթույլտվություն։ Կոռուպցիա է, թե ոչ՝ կպարզվի։ Բայց այսքանից հետո պարզապես ամոթ է, երբ վարչապետը վեր է կենում ու հայտարարում, թե՝ «կոռուպցիան իսպառ վերացել է մեր երկրում», «մեզ հաջողվել է արմատախիլ անել կոռուպցիան» և այլն։ Բա Կամա՞զը․ չեմ բացառում, որ քաղաքապետը ոչ էլ անգամ մտածել է, որ իր արածը կոռուպցիա է, այլ՝ բարի գործ մայրաքաղաքի համար։ Ու հիմա զարմանում է, որ այդ տեսանկյունից չենք դիտարկում հարցը։ Բայց դա էլ հենց պետական կառավարման համակարգային մտածողության բացակայությունն է։

Հիմա էլ, արդեն, Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին «Հիսուսի բարդույթ» է ներարկում։ Դե իհարկե, քանի որ ինքն իրեն համեմատում է Հիսուսի հետ, ինչո՞ւ դա չեն կարող անել, օրինակ՝ Սասուն Խաչատրյանը, Արթուր Դավթյանը, Սիլվա Համբարձումյանը կամ ասենք ամենայն հայոց կոկորդիլոսագետը։

Բանն այն է, որ իշխանությանը թառածները գերագնահատել են իրենց ուժերը, չեն գիտակցում խոսքի արժեքը, ասում են բաներ, որոնք ընդամենն այդ պահին ելույթի ժամանակահատվածը լրացնելու համար է, ու այդպես իշխանության հեղինակությունը վարի են տալիս։

Իսկ կոռուպցիան չի կարող վերանալ, ավելին, իշխող թիմի վերնախավի ապրելակերպ է այն դարձել, բազմաթիվ գործողություններում այս կամ այն չափով դա առկա է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ