13  04  2017

Պարտված գումարի փոխհատուցում, որոշումների փոփոխում, հիմնարկների լուծարում. Կառավարության նիստը



Ապրիլի 13-ը կառավարության հերթական նիստի օրն էր: Գործադիրի օրակարգում ներառված էր 3 տասնյակից ավելի հարց, որոնցից 12-ը՝ չզեկուցվող:

Կառավարությունը փոփոխություններ արեց նախկինում ընդունված մի շարք որոշումներում, արդարադատության նախարարությանը 6000 եվրո հատկացրեց՝ Եվրադատարանում պարտված 2 վճռի հատուցման համար, հաստատեց գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը, հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» ֆոնդի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին» փոխըմբռնման հուշագրին, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»  հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատեց Վահրամ Բազմասերի Առաքելյանին, վերակազմակերպեց մի քանի հիմնարկներ, լուծարեց կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, վերաբաշխում արեց պետբյուջեում, կազմեց հանձնաժողով՝ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունման համար, օտարեց և մասնավորեցրեց պետական գույք, հավանություն տվեց բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին և այլն: 

Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ