07  11  2019

Փաշինյանը մասնակցել է Ծառուկյանի գործարանի բացմանը

Փաշինյանը մասնակցել է Ծառուկյանի գործարանի բացմանը

Նոյեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ceramisia» գործարանի բացման արարողությանը:

Գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո: Կստեղծվի 500-ից մինչև 1000 աշխատատեղ:

«Italian Stoneware» հոլդինգը զբաղվում է նաև հյուրանոցային բիզնեսով և ամբողջ աշխարհում նոր շենքերի կառուցմամբ: «Ceramisia»-ն արդեն երկար տարիներ ներկայացված է աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում և ասիական երկրներում, գործարանի բացում է նախատեսված նաև Ռուսաստանում:

Բացման արարողությանը մասնակցում են նաև «Multi Group» կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ