11  07  2019

Հաստատվել է 5 մլդ դրամի ծավալով սուբվենցիայի ծրագրային 102 հայտ

Հաստատվել է 5 մլդ դրամի ծավալով սուբվենցիայի ծրագրային 102 հայտ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հուլիսի 11-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 103 հայտ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի ընթացքում հաստատվել է 102 հայտ` մոտ 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 2,8 միլիարդ ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ջրամատակարարման, ջրահեռացման եւ ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաեւ դրանց վիճակի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, արտաքին լուսավորության, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ու ճանապարհների հիմնանորորգման եւ այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ