11  07  2019

Որքա՞ն գումար է անհրաժեշտ աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու համար

Որքա՞ն գումար է անհրաժեշտ աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու համար

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանեց այն հարցերին, թե որքան գումար է անհրաժեշտ նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները երկրում բարձրացնելու համար։

«Այդ 69 մլրդ գումարը անհրաժեշտ կլիներ այն ժամանակ, եթե ուղղակի մեխանիկորեն փոխվեր այդ նվազագույն աշխատավարձը։ Բայց այդպիսի մտադրություն չկա։ Իսկ թե ինչպիսի լրացուցիչ միջոցների կարիք կառաջանա, դա կախված կլինի արդեն ընդունվող օրենքից։ Կենսաթոշակի համար գնահատված չափը մոտ 25 մլրդ դրամ է, բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն ու ներգրավող պարտքն են, չունի»:», - ասաց նախարարը։

«Մենք ակնկալում ենք բարձր աճ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, հաջորդ տարիներին աճը կլինի 0.4-0.5 տոկոս միջակայքում: Ոչ թե կանգ ենք առնելու այս թվի վրա, այլ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները: Մեզ համար լավագույն ուղին հավասարակշռված ուղին է, որովհետև հակառակ դեպքում, եթե այդպիսի պահանջ դրվի, կարելի է գտնել ճանապարհ՝ լրացուցիչ վարչարարության միջոցով ավելի հարկեր ունենալու և հակառակը՝ թուլացնել վարչարարությունը: Եթե գծից շեղվենք, բացասական կլինի հետևանքը»,- հավելեց Ջանջուղազյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ