11  07  2019

Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ կուսումնասիրեն էներգետիկ վթարի պատճառները

Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ կուսումնասիրեն էներգետիկ վթարի պատճառները

Էներգետիկ համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ի առավոտյան` Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո, խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝  հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ