08  02  2016

Տարոն Մարգարյանը մի շարք հանձնարարականներ է տվել

Տարոն Մարգարյանը մի շարք հանձնարարականներ է տվել

Փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել մի շարք հարցերի:

Հայտնաբերվել է ապօրինի շինարարության և հողազավթման 2 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 3 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 1 օբյեկտ և չգործող 8 կրպակ:

Նախորդ շաբաթ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբ թափելու համար կազմվել է 43 վարչական արձանագրություն:

Շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Կրթամշակութային հաստատություններում հիմնականում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել անակնկալ ստուգայցեր հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ՝ դպրոցների բուֆետների աշխատանքը, սնունդը, ինչպես նաև մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը վերահսկելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ