26  03  2020

Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում. aravot.am

Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում. aravot.am

Aravot.am-ը գրել է. «ՍՕՍ, փրկեք մահից» պաստառը պահած դատապարտյալներից մեկը՝ Վրեժ անունով, երեկ գիշերն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բակում:

Քսան-քսանհինգ հոգի հիվանդանոցի մասնաշենք չեն տեղափոխվել, նույնպես գիշերը մնացել են բակում, սպասելով, իրենց տեղափոխմանը:

Դատապարտյալ Արսեն Քյաբաբչյանին կես ճանապարհից հետ են բերել, վիճակը վատանալու պատճառով: Դատապարտյալները պահանջել էին վարչապետին, որպեսզի հայտնեին իրենց դժգոհությունը տեղափոխման առթիվ: Սակայն նրանց որևէ մեկը չի լսել, այդ թվում նաև՝ իրավապաշտպանները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ