24  03  2020

Արտակ Դավթյանը կորոնավիրուսի հարցով հանձնարարականներ է տվել

Արտակ Դավթյանը կորոնավիրուսի հարցով հանձնարարականներ է տվել

Մարտի 23-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին երկարամյա բարեխիղճ ծառայության համար:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին զեկույցներ, պլանավորված միջոցառումների կատարման ժամանակացույցը և զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում իրականացվող  աշխատանքների վերահսկման, նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ