25  01  2020

Ես ոստիկանությանը հանցագործ կառույց եմ ասել․ Քաղաքացուն բերման էին ենթարկել



Կապանցի արվեստաբան Արտուշ Մկրտչյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիա էր անում և այդկերպ դիմավորեց վարչապետին։ Նրան բերման էին ենթարկել ոստիկանություն։ Ազատ արձակելուց հետո լրագրողներին ասաց․ «Ես իմ դժգոհությունը հայտնեցի տեղի ունեցած հանցագործությունների մասին։ Բռնությունների պատճառը քաղաքական համակարգն է, ոչինչ չի փոխվել, այլ նույնն է համակարգը։ Ինձ բերման են ենթարկել՝ ասելով, որ ես ոստիկանությանը հանցագործ կառույց եմ ասել։ Ես չեմ հրաժարվում իմ ասածներից, բայց ես ասացի, որ ոչ բոլորին եմ ասել»։

Հիշեցնենք, որ մեկ այլ քաղաքացի էլ բողոքի ակցիա անելով՝ պահանջում էր վարչապետի պաշտոնից հրաժարական տալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ