14  01  2020

Ես անձամբ որևէ բան այս գործում չեմ արել. նախարարը՝ ծննդատների փակման մասին



Ես ուզում եմ փարատել բոլորի կասկածները և ասել, որ սա միմիայն մասնագիտական չափանիշներ են, ես անձամբ որևէ բան  այս գործում չեմ արել: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծննդատների փակման որոշմանը:

«Հրամանի մեջ ներառված են ըստ մակարդակների, օրինակ՝ ինչ պետք է ունենա ծնանդատունը՝ սկսած ծնունդների թվից, վերջացրած, օրինակ՝ թե քանի մահճակալ պետք է ունենա, և ինչ կարողություններ»,- նշեց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ սա վաղուց սկսված գործընթաց է, որի մասին բոլորը տեղյակ են եղել. «Չստացվի տպավորություն, որ որևէ մեկը՝ գործող ծննդատներից և մարզային իշխանություններից, տեղյակ չի եղել այս ամենից, սա շատ  թափանցիկ,  վաղուց սկսված  և տրամաբանական գործընթաց է, որը շարունակական է լինելու»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ