14  01  2020

Հ1-ը՝ արտոնյալ․ լրագրողները հավասարություն են պահանջում

Հ1-ը՝ արտոնյալ․ լրագրողները հավասարություն են պահանջում

Ryanair ընկերության Միլան-Երևան առաջին չվերթի լուսաբանման համար թռիչքուղուն մոտենալու հնարավորություն տրվեց միայն Հանրային հեռուստաընկերության լրագրողին։

Տաթևիկ Ռևազյանի և մյուս ԶԼՄ-ների լրագրողների միջև բանավեճ սկսվեց։

Լրագրողները դժգոհություն հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, ով ի պատասխան ասաց․ «Կենտրոնացեք հիմա ուղեւորների վրա, Հայաստանը լավ ներկայացրեք և հետո մենք հասկանանք՝ ինչ է եղել։ Տեղում մենք ոչինչ չենք հասկանա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ