14  01  2020

Մեքենան արժե 8000, բայց դրույքաչափը՝ 15 հազար դոլար. ավտոներկրողները բողոքում են



Ավտոներկրողները հունվարի 14-ին կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով մաքսազերծման գների բարձրացումից:

«Մեքենան արժե 8000 դոլար, բայց դրույքաչափը 15 հազար դոլար է: Մենք հաշվարկել էինք ժամանակը, բայց չհասցրեցինք: Հիմա էսքանից հետո մի հատ մետրուկես պարան՝ ծայրին «կռուչոկ», որ ով կրեդիտ է վերցրել, ով տուն-տեղ է ծախել...»,- դժգոհում են վարորդները և նշում, որ մեքենաներն արդեն Հայաստանում են՝ մաքսատանը կանգնած:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով նրանց ասել է, որ վերջնական պատասխան կտան հունվարի 15-ին։ «Մեզնից ժամանակ են ուզել, ասացին, որ վաղը կառավարության հետ հանդիպում կունենան, իսկ 9.30 կհանդիպի մեզ հետ, վերջնական կասեն»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ