14  01  2020

Գուգարքում նախօրեին բռնկված հրդեհը դեռ չի մարվել



Հայաստանի ԱԻՆ-ում՝հունվարի 14-ին, ժամը 08:25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 7 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 14:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղից դեպի արևելք ընկած սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ