13  01  2020

500 վերելակ փոխելու խոստմանը թերահավատորեն եմ վերաբերվում. Ռուսլան Բաղդասարյան

500 վերելակ փոխելու խոստմանը թերահավատորեն եմ վերաբերվում. Ռուսլան Բաղդասարյան

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և փաստել, թե ինչու է թերահավատորեն վերաբերվում Երևանի քաղաքապետարանի՝ 500 վերելակ փոխելու խոստմանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև։

«Ամանորից առաջ բարձրաձայնել էի վերելակների խնդիրը՝ ամանորյա չարդարացված ծախսերի փոխարեն, իսկ արդեն հիմա քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ 500 վերելակ կփոխարինվեն այս տարի:

Մի կողմ թողնելով ֆինանսավորման աղբյուրները, որոնք կարող են լինել այնպիսի վատ կամ կասկածելի աղբյուրներից, որ հետո երևանցիների «քթերից գա» (օրինակ՝ քաղաքի ենթակայությամբ ստեղծված աղբահանության հիմնարկը)՝ թերահավատորեն եմ վերաբերվում այդ խոստմանը, որովհետև բազմաթիվ տրված խոստումներ արդեն մոռացել են հենց իրենք (օրինակ՝ 500 000 ծառ տնկելը):

Բայց ամեն դեպքում լավ է, որ այն խնդիրները, որոնք առաջնահերթություն են երևանցիների համար և ես բարձրաձայնում եմ, դրանց քաղաքային իշխանությունը սկսել է ականջալուր լինել:

Քաղաքային իշխանությու՛ն, մենք՝ երևանցիներս ուշիուշով հետևելու ենք, վերելակների փոխման գործընթացին: Եթե ձեր խոստումը կիրագործեք, մենք էլ կողջունենք:

Բայց չանելու դեպքում, որն ավելի հավանական է, քանի որ դուք պոպուլիզմի էնպիսի դոզա էք տվել մեր քաղաքացիներին, որ ասելու չի, այլևս չենք հանդուրժելու ձեզ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ