13  01  2020

2019 թվականին ՀՀ-ում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար ավտոմեքենա․ Դավիթ Անանյան



«2019-ին մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 ավտոմեքենա, 2018-ին եղել է 64 հազար: Ավտոմեքենաների գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են 95 մլրդ դրամ, կամ 58 մլրդ դրամով ավելի նախորդ տարվանից»,- ամփոփիչ ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մեր ընդդիմախոսների կողմից արտահայտված մտահոգությունը, որը տեղին է, այո, դրանք ժամանակավոր բնույթի եկամուտներ են եղել ավտոմեքենաների գծով մուտքերը, մենք այդ ժամանակավոր մուտքերի ազդեցության անբարենպաստ հետևանքը չեզոքացրել ենք 2020 թվականի ընթացքում: 2020 թվականին մենք ունենալու ենք էլի բյուջետային եկամուտներ, մեր պատկերացմամբ՝ շատ ավելին, քան ծրագրված է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով»,- նշեց Անանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ