13  01  2020

«Թշնամի» հռչակված ԶԼՄ-ների վրա հարձակումները նորմալ են դառնում․ Անի Հովհաննիսյան

«Թշնամի» հռչակված ԶԼՄ-ների վրա հարձակումները նորմալ են դառնում․ Անի Հովհաննիսյան

Analitik.am կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կարելի էր սպասել ամեն ինչ, բացի ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները, քանի որ գործ ունենք մարդու հետ, ով շատ լավ պետք է հասկանար, ինքն իր մաշկի վրա զգացած լիներ ԶԼՄ-ներին հետապնդելու ծանր հետևանքները, ինչպես նաև անթույլատրելիությունը։

Ցավոք, ականատես ենք լինում մի վիճակի, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդեն նորմալ է դառնում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ տարաբնույթ հետապնդումները, ԶԼՄ-ներին սևերի և սպիտակների բաժանելը, յուրային ու թշնամի լրագրողներ առանձնացնելը, թշնամի հռչակված ԶԼՄ-ների վրա հարձակումները, վարկաբեկման փորձերը և այսպես շարունակ։ Այս վիճակի միակ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, ով պետք է վերջապես կողմնորոշվի՝ ինքն ո՞ւմ վարչապետն է, ո՞ւմ անվտանգության երաշխավորն է՝ իրեն ընտրած մարդկա՞նց, թե՞ բոլորի:

Եթե ինքն իրեն չի համարում ՀՀ բոլոր քաղաքացիների, ԶԼՄ-ների՝ այդ թվում «ամենասև» ԶԼՄ-ների ազատության և անկախության երաշխավոր, այլ հետապնդելու է կամ էլ աչք է փակելու հետապնդողների վրա, ապա պետք է հասկանալ այդ դեպքում, ինչո՞ւ է, օրինակ, այդ ԶԼՄ-ն կամ քաղաքացին հարկ վճարում, եթե այդ հարկը ծախսող իշխանությունը փաստացի չի ընդունում, որ պարտականություն ունի այդ քաղաքացու, ԶԼՄ-ի հանդեպ»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ