10  12  2019

Շքեղ շոուի 700 հազար դոլարը ոչ թե ծախս է, այլ ներդրում․ քաղաքապետարանը չի զղջում

Շքեղ շոուի 700 հազար դոլարը ոչ թե ծախս է, այլ ներդրում․ քաղաքապետարանը չի զղջում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սահուն անցում ենք կատարում ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից՝ դեպի Ամանորյա ծախսերի թեման։

Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երեւանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարեւանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ։

Առավելեւս, եթե ուզում ենք տուրիստի համար գրավիչ ուղղություն լինել, պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։

Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երեւանի $140.000-անոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա $775 000 էր ծախսել (հղումը՝ մեկնաբանությունում)։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից, էդ ծախսը լրիվ արդարացված էր։

Կարճ ասած, սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։ Իսկ ամանորյա շոուն Երեւանում իսկապես շատ շքեղ է լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ