09  12  2019

Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ:

Այսպես. պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն ընկերությունը բոլոր նշված հանրակրթական հաստատություններին մատակարարել է 18 տոկոսանոց բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով, իսկ Ոսկետափ համայնքի մանկապարտեզին՝ նաև բուսական յուղ պարունակող խտացրած կաթ և ռուսական արտադրության յոգուրտ՝ նախատեսված տեղականի փոխարեն, հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից

Հետագծելիության սկզբունքով ուսումնասիրելով «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերության գործունեությունը՝ պարզվել է, որ այս ընկերությանն են պատկանում նաև Երևանում գործող «Շիրակ» իրացման ցանցի խանութները: Դրանցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակույթյամբ ժամկետանց, ինչպես նաև մակնշման խախտումներով սննդամթերք: Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, իսկ մակնշման խախտումներովը՝ հանվել իրացումից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ