07  11  2019

Լևոն Քոչարյանը՝ Աննա Դանիբեկյանի որոշման և Քոչարյանների ընտանիքի շուրջ կեղծիքի մասին



«Ինձ համար սպասելի էր։ Դատավոր Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է։ Հերթական ապօրինի որոշումը»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մերժմանը։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի կարողության մասին առասպելներին, Լևոն Քոչարյանն ասաց․ «Ժամանակին չենք արձագանքել, որովհետև չենք մտածել, որ նման կարգի սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ։ Հիմա, փաստորեն, տեսնում ենք, որ էդ ամենն արմատացել է, իր կեղտոտ գործն արել է»։ Լևոն Քոչարյանը հղում արեց հայտնի հոդվածին, թե ինչպես տարիներ շարունակ իր ընտանիքի անվան հետ կապվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար այժմ էլ այլ սեփականատերերի անուններ է նշվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ