13  10  2019

Բողոքի ակցիա՝ Նուբարաշենի ավտոշուկայի մոտ

Բողոքի ակցիա՝ Նուբարաշենի ավտոշուկայի մոտ

Երևանում ավտոներկրողները կառավարությունից պահանջում են ոլորտի խնդիրները լուծել։ Բողոքի ակցիայի ժամանակ նրանք նշել են, որ դժգոհ են Վրաստանում առկա վիճակից, որտեղ ավտոներկրողների համար խնդիրներ են առաջանում՝ Փոթիում ՀՀ քաղաքացիներին տուգանում են, ժամանակ են ձգում և այլն։

Ավտոներկրողները դեմ են նաև ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուն, քանի որ Գյումրու հին տարածքը չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։

Ավտոներկրողների միության նախագահը, զրուցելով ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ, նրան կոչ արեց լուծել հարցը կամ ժամանել բողոքի ակցիայի վայր։ Ոստիկանապետը բողոքողներին հրավիրեց իր աշխատասենյակ, և բողոքող ավտոներկրողներից մի քանիսը գնացին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպման։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ