12  10  2019

Սերժ Սարգսյանն այցելել է Արցախի Ամարասի վանական համալիր



ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Թարգմանչաց տոնի առթիվ այցելել է Արցախում գտնվող Ամարասի վանական համալիր։ Այս մասին նշվում է Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։

Ամարասի վանական համալիրն այժմ վերանորոգվում է «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նախորդ այցելության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ, ‹‹Լույս›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը, ինչից կարճ ժամանակ անց սկսվել է վանական համալիրի վերանորոգման աշխատանքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ