12  10  2019

Երևանի ՃՈ պետը փոխվել է

Երևանի ՃՈ պետը փոխվել է

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

Մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը:

Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը։

Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, Արմեն Սարգսյանն էլ նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ