12  10  2019

Երևանի քաղաքապետարանն ու ՃՈ-ն անհարմարություններ են ստեղծել



Հոկտեմբերի 12-ի առավոտից փակ են Հանրապետության հրապարակ տանող փողոցները բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար: Հրապարակում տեղակայված է տեխնիկա, երգչախմբեր են, երաժիշտներ, իրականացվում են համերգի փորձեր։ Փակ փողոցները անհարմարություն են ստեղծում ինչպես վարորդների, այնպես էլ աշխատանքի շտապող քաղաքացիների համար, քանի որ նրանք նախապես տեղեկացված չեն եղել: Փողոցների փակ լինելու մասին նախապես չի տեղեկացրել ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ոչ էլ Ճանապարհային ոստիկանությունը: Պարզ չէ նաև, թե ինչքան ժամանակ փակ կլինեն նշված փողոցները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ