09  10  2019

Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 9-ին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը News.am-ին հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը հաջող է անցել։

«Նախագահին վիրահատել են, ամեն ինչ հաջող է անցել։ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում»,- տեղեկացրել է Վիկտոր Սողոմոնյանը։ Նախկին նախագահի վիճակի մասին այլ մանրամասներ գրասենյակի ղեկավարը չի հայտնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ