19  09  2019

Հատուկ մշակված խայծը կուլ են տալիս և ակամա էլ ավելի բորբոքում կրքերը․ Գնահատական

Հատուկ մշակված խայծը կուլ են տալիս և ակամա էլ ավելի բորբոքում կրքերը․ Գնահատական

Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդմ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եկեղեցու դեմ արշավի հերթական քայլին լրջմիտ ու բանիմաց մարդկանց անհամարժեք արձագանքը խիստ տարակուսելի է: Հարգելիներս, ավանդույթի ուժով եկեղեցապատկան կառույցներում (վարչական շենքեր, կրթական ու մշակութային հաստատություններ և այլն), ի նշան երախտիքի, փակցրել են բարերարների նկարները. նկատի ունեցեք, խոսքը Եկեղեցիների մասին չէ: Ովքեր եղել են հին Վեհարանում, նկատած կլինեն, օրինակ, Վազգեն առաջինի օրոք փակցված Ալեք Մանուկյանի նկարը (1982 թվականից) և այլն: Մանթաշյանից հետո, դեռ ոչ ոք այսչափ ծավալուն ներդրում չի արել Վեհարանի վերակառուցման ու բոլորովին նոր մասնաշենքեր կառուցելու վրա (էլ չխոսենք բազում այլ, ոչ ի ցույց դրված բարեգործական նախաձեռնությունների մասին, որոնք ընդհանրապես կապ չունեն եկեղեցական կյանքի հետ), ինչպես Սամվել Կարապետյանը, դրանք անգամ անհամեմատելի են: Հիմա, ի՞նչ անհարկի աղմուկ է բարձրացել Սամվել Կարապետյանի նկարը Վերահարանում փակցնելու առթիվ, դա նո՞ր, անծանո՞թ երևույթ է:

Բոլորդ էլ լավ գիտեք, որ թե՛ ՌԴ-ում և թե՛ Հայաստանում, ի տարբերություն միջազգային փորձի, բարեգործությունը պետական քաղաքականության հարթությամբ գրեթե չի խրախուսվում, այսինքն՝ դրա համար հարկային կամ այլ բնույթի էական արտոնություններ նախատեսված չեն, ինչն էլ ավելի է ընդգծում այդ երևույթի սոցիալական արժեքը: Հասկանալի է, որ ոմանք, առանց նրբությունների մեջ խորանալու, հատուկ մշակված խայծը կուլ են տալիս և ակամա էլ ավելի բորբոքում կրքերը, բայց այդպիսի հարցերում արժե մնալ ողջամտութան սահմաններում ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ