09  09  2019

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը հայտնել է, որ իր իրերում ռումբ կա

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը հայտնել է, որ իր իրերում ռումբ կա

2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ, ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այս մասին տեղեկացրել են են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։ Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ