13  08  2019

Քոչարյանի աջակիցը ոստիկանության ճաշակով չի եղել՝ «փռել են ասֆալտին». Փաստաբան



«Այսօր ամբողջ գիշեր գտնվել եմ ոստիկանության բաժնում, մեր աջակից ընկերներից մեկն ուղղակի ոստիկանության ճաշակով չի եղել և Աջափնյակի տարածքում գիշերը 3-ի սահմաններում ‹‹փռել են ասֆալտին››, բերման ենթարկել ոստիկանության բաժին»,-այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ  Քոչարյանի աջակից, փաստաբան Վահե Եփրիկյանը:

Նա նշեց, որ նրան բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ այն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ