02  08  2019

Նռնակով մտել են ոստիկանության բաժին և սպառնացել պայթեցնել բոլորին․ Shamshyan.com

Նռնակով մտել են ոստիկանության բաժին և սպառնացել պայթեցնել բոլորին․ Shamshyan.com

Shamshyan․com-ի տեղեկություններով՝  օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում մի քաղաքացի նռնակի նմանվող առարկայով մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել, որ դրանով պայթեցնելու է շենքը։

Կայքի հաղորդմամբ՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ բացատրական աշխատանքներ են կատարել այդ քաղաքացու հետ, սակայն նա չէր կատարում ոստիկանների պահանջը․ այն է՝ ինքնակամ հանձնվել։

Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողներն, այլ ելք չունենալով, հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում կարողացել են նրա ձեռքի ափի միջից վերցնել «Ֆ-1» տեսակի նռնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ