11  07  2019

479 քաղաքացի այս տարի զինծառայությունից տարկետում կստանա



2019-20 թթ. ուսումնական տարվա շրջանակներում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի կօգտվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից։ Որոշումը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  տեղեկացրեց, որ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենց համար կարևոր է նաև միջին մասնագիտական կրթությունը:

Նախարարը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրով Պաշտպանության նախարարության պատվերը կազմում է 350 տեղ, որից 320-ը՝ դասակի հրամանատարի պատրաստության ծրագրով, 30-ը՝ բժշկական մասնագիտություններով։ Բացի այդ, նվազում է «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը՝ 3-ից դառնալով 2 տարի 3 ամիս:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ