09  11  2015

Ապօրինի շինարարություն, առևտուր, աղբաթափում. քաղաքապետարանն արձանագրություն է կազմել

Ապօրինի շինարարություն, առևտուր, աղբաթափում. քաղաքապետարանն արձանագրություն է կազմել

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ Երևանում հայտնաբերվել է 3 դեպք: 2-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ: Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ, որոնք նույնպես ապամոնտաժվել են:

Մայրաքաղաքում աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 69 վարչական արձանագրություն է կազմվել:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, այս մասին զեկուցվել է հերթական աշխատքնային խորհրդակցության ժամանակ:

Բացօթյա ապօրինի առևտրի վերաբերյալ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել և խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքի փողոցների մայթերին առկա վճարային տերմինալների տեղադրման վայրերի նկատմամբ:

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները: Վերանորոգվել է ընդհանուր թվով 1836 շենքերի տանիք և 598 շենքերի 866 մուտք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ