25  03  2020

Չեն կարող մի շաբաթ յոլա գնալ առանց հաց․ Մելքումյանի կոչը՝ կառավարությանը



ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում հրատապ կոչով հանդես եկավ:

«Այն մեր համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել»,-ասաց Մելքումյանը։

Նրանք, ըստ պատգամավորի, նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ