06  02  2020

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանները կդառնան նրանց սեփականությունը

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանները կդառնան նրանց սեփականությունը

Կառավարության փետրվարի 6-ի նիստում որոշվեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ 11 բնակելի տարածք։

Խոսքը վերաբերում է հետևայլ տարածքներին

  • Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երեւանի Մոլդովական փողոցում գտնվող ուսանողական հանրակացարաններ,
  • Աբովյան քաղաքի էներգետիկական քոլեջի հանրակացարան,
  • Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան,
  • Ավանի Աճառյան 20/3 եւ Շիրակի 2ա

Տվյալ հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ