25  01  2020

Բացահայտ սուտ՝ օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են, այլ՝ նվազել

Բացահայտ սուտ՝ օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են, այլ՝ նվազել

Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27.6%-ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը:

Իրականում, համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած ՀՀ վճարային հաշվեկշռի․

1․ 2018 թ․-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 186,4 մլն դոլար, իսկ 2019 թ․-ի ինը ամիսներինը՝ 185,7 մլն դոլար։ Այսինքն, օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են 456 մլն դոլարով, այլ նվազել ավելի քան 700 հազար դոլարով։

2․ Էապես նվազել է օտարեկրյա ներդրողների կողմից եկամուտի վերաներդրումը։ Այն անցած տարվա ինը ամիսներին վերաներդրվել է 73,5 մլն դոլար՝ նախորդ 2018 թ․-ի 106,2 մլն դոլարի համեմատ։ Անկումը կազմել է մոտ 31 տոկոս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ