26  03  2020

Իմքայլականները հասան ալկոհոլային խմիչքների գովազդին․ նոր նախագիծ․ Armlur.am



Armlur.am-ը գրում է․ «Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների եւ վարկային կազմակերպությունների գովազդից զատ` այժմ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները լծվել են ալկոհոլային խմիչքների գովազդը սահմանափակելուն։ Եվ նկատենք՝ յուրաքանչյուր անգամ այս կանոնակարգումներից տուժում են հատկապես զանգվածային լրատվության միջոցները, որոնց հիմնական եկամուտը հենց այդ գովազդներից է գոյանում։ Այսպես, կարծես թե միտում է առկա լրատվամիջոցներին ֆինանսական դժվարությունների առջեւ կանգնեցնելու։ Այս անգամ օրենսդրական փաթեթի հեղինակները երեքն են՝ Արթուր Հովհաննիսյանը, Հրաչյա Հակոբյանն ու Համազասպ Դանիելյանը։ Նրանք նախագծի հիմնավորման մեջ նշել են, որ 2010 թվականից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը:

Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն՝ ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: Սակայն այստեղ այլ հարց է, թե արդյոք գովազդի արգելումը նպաստում է, որպեսզի մարդիկ ալկոհոլ չօգտագործեն։ Այստեղ նկատենք, որ եվրոպական տարածաշրջանի 12 երկրներում ամբողջությամբ արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հանրային եւ ազգային, 11-ում` նաեւ մասնավոր հեռուստատեսություններով: 14 երկրներում գործում են մասնակի սահմանափակումներ` ցուցադրման ժամի եւ տեղի նկատմամբ: Այլ հարց է, թե որքանով է սա ունենում իր ազդեցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ