26  03  2020

ՌԴ-ն ամբողջովին դադարեցնում է օդային հաղորդակցումն այլ երկրների հետ

ՌԴ-ն ամբողջովին դադարեցնում է օդային հաղորդակցումն այլ երկրների հետ

ՌԴ կառավարությունը կարգադրել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Բացառությունների մեջ կլիեն միայն այն չվերթները, որոնցով ռուսները հայրենիք կվերադառնան:

Կառավարությունը տրանսպորտի նախարարությանը եւ «Ռոսավիացիա»-ին հանձնարարել է կազմակերպել մարտի 26-ից օդանավակայաններում Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր ունեցող երկրներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ