25  03  2020

Պուտինը կորոնավիրուսի պատճառով հետաձգել է հանրաքվեն

Պուտինը կորոնավիրուսի պատճառով հետաձգել է հանրաքվեն

ՌԴ նախագահը կորոնավիրուսի պատճառով հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Վլադիմիր Պուտինը նոր ժամկետի մասին չի նշել և ասել է, որ դա կախված կլինի կորոնավիրուսի տարածման մակարդակից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նշենք, որ հանրաքվեն կարող է Վլադիմիր Պուտինին հնարավորություն տալ 2024թ․ վերընտրվել նախագահի պաշտոնում: 

Հիշեցնենք, որ վերջին 1 օրվա ընթացում Ռուսաստանի 20 շրջաններում կորոնավիրուսով վարակվածության 163 նոր դեպք է գրանցվել: Դեպքերից 120-ը գրանցվել է Մոսկվայում, 6-ը՝ Մոսկվայի մարզում և Ղրիմում, 4-ական` Պսկովի մարզում և Կրասնոդարի երկրամասում, 3-ական` Յակուտիայում և Օրենբուրգի մարզում, 2-ական` Տուլայի մարզում, Կոմիում, Կաբարդինո-Բալկարիայում և Պերմի երկրամասում, 1-ական` Բրյանսկի, Արխանգելսկի, Կալինինգրադի, Ռոստովի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Չելյաբինսկի մարզերում, Բաշկիրիայում և Ստավրոպոլի երկրամասում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ