24  03  2020

Արցախին այսօր ոչ թե ժողովրդավարություն է պետք, այլ կազմակերպված իշխանություն. Սարգիս Ավետիսյան



Աշխարհը խառնվել է իրար, և տարբեր երկրներում տարբեր գործողություններ են իրականանում, արտակարգ իրավիճակներ և այլն: Մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:

«Իսկ մեր իշխանությունները, եթե ժամանակին մտցնեին արտակարգ իրավիճակը, մենք երևի  այսօր այսպիսի խայտառակ պատկեր չէինք ունենա: Բայց  իշխանությունների գերխնդիրը մնացել է Արցախում ընտրությունները և իրենց թեկնածուի հարցը: Փորձում են ամեն կերպ անցկացնել իրենց թեկնածուին: Ես համոզված եմ, որ Արցախի մեր հայերանկիցները ճիշտ հետևություններ կանեն, որ իրենց տրված է պատմական հնարավորություն ընտրել մի ղեկավարի՝ Վիտալի Բալասանյանին, ով անցել է պատերազմով, ով գիտի ամենածանր պահին ինչպես պահել իրեն, և ով կկարողանա այս ծանր վիճակից Արցախին հանել փառք ու պատվով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ