21  02  2020

Ձեզ համար պետությունը սկսվում և վերջանում է պադավատով և պարգևավճարով. Արա Վարդանյանը՝ իշխանություններին

Ձեզ համար պետությունը սկսվում և վերջանում է պադավատով և պարգևավճարով. Արա Վարդանյանը՝ իշխանություններին

«Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը գրում է․

Ես, իհարկե, հասկանում եմ երբ մարդու կուռքը Նախագահ Քոչարյանն է լինում, նույնիսկ ողջունում եմ, երբ նա ամեն ինչում փորձում է նմանվել։ Բայց դե, չի ստացվում էլի, հո զոռով չի։ Շինարարական բումի տեղն անցած տարի ստացանք շինարարության համար նախատեսված բյուջեի մոտ 65 տոկոս թերակատարում։ Ասեցիք, որ բոլոր դասատուների աշխատավարձը բարձրացնում եք, բայց չարեցիք։ Փոխանակ մտածեք, թե ոնց մարդկանց կյանքը բարելավեք, դնում եք օտար ավիաընկերությանը փող եք տալիս, որ մեզ Հայաստանից Հռոմ էժան գնով տանի։ Կարայիք չէ՞ այդ փողը օրինակ Արցախի հյուրանոցներին տայիք և խրախուսեիք, որ ժողովուրդը գնա Արցախ։ Բայց դե ում ինչ եմ ասում։ Ձեր համար պետությունը սկսվում և վերջանում է պադավատով և պարգևավճարով։

Չէ, Քոչարյան չես դառնա...Սպասի հեսա գա, նորից քեզ մաստեր կլաս ցույց կտա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ