14  02  2020

Սա սահմանադրական կարգի տապալման փորձ է․ ՍԴ ներկայացուցիչ



«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական իրավունքների մասնագետները պնդում են և ես էլ միանում եմ կարծիքին, որ իրականում գործ ունենք իշխանության յուրացման հանցակազմի հետ, գուցե զուգորդված՝ սահմանադրական կարգի տապալման փորձի հետ, որովհետև դեռ հանրաքվեն չի կայացել, եթե այսպես է, նոր կազմավորված ՍԴ-ն որևէ լեգիտիմություն չի ունենալու, որոշումները չեն լինելու լեգիտիմ։ Սա ուղիղ սպառնալիք է մեր պետական անվտանգությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը։

Նա ասաց, որ ՍԴ դատավորները կարող են Եվրադատարան դիմել թե՛ փոխանցման հայցով, թե՝ լիազորությունները վերականգնելու։

ՍԴ նախագահի խորհրդականը նշում է, որ թեև հանրաքվեին դրվող հարցն է, թե՝ համաձա՞յն են ընտրողները, որ ՍԴ անդամները չպաշտոնավարեն, բայց չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեն վերածի իշխանության վստահության հանրաքվեի։

Գրիգոր Մուրադյանը նաև ասաց, որ եթե լինեն այնպիսի խախտումներ, որոնք կազդեն հանրաքվեի արդյունքների վրա՝ սկսած ԱԺ կանոնակարգի խախտումից, մինչև հոդվածի անփոփոխելիություն, ԱԺ պատգամավորները կարող են դիմել ՍԴ և վիճարկել հանրաքվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ