13  02  2020

Եթե հերքում չլինի, ՀՀ-ն պետք է դադարեցնի ԼՂ բանակցությունները․ Արա Վարդանյան

Եթե հերքում չլինի, ՀՀ-ն պետք է դադարեցնի ԼՂ բանակցությունները․ Արա Վարդանյան

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի՝Ադրբեջանում ԼՂ ներկայացուցչի հետ հանդիպմանը։

Նա գրել է․«Պահանջում եմ հենց այս պահին Հայաստանի ԱԳ նախարարին խոսել Անդրեյ Կասպերչիկի հետ եւ բողոքարկել ստորեւ նշվածը։

Ավելին, Հայկական կողմը պետք է պահանջի այս տեղեկության հերքումը։ Իսկ եթե հերքում չլինի, ապա Հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները մինչեւ բանակցային օրակարգի հստակեցում։

Զավեշտը այն է, որ այս տեղեկությունը տարածվում է այն բանից հետո երբ ԵԱՀԿ նախագահը հայտարարում է, որ բանակցություններում կա դրական դինամիկա, նույնը հայտարարում է նաեւ Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի փոխնախարարը։ Հասարակությանը ամեն կերպ մոլորեցնելու տեղը, թե բա ամեն ինչ նորմալ է, գործով զբաղվեք։

Հ.Գ. Այս հայտարարության ամենա վտանգավոր կետը. «Շնորհավորում է իրեն ադերբեջանի ազգային ժողովում որպես ադերբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներկայացուցիչ ընտրվելու կապակցությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ